Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Օրվա ընթացքում ռուս զինծառայողներն Այգեստանի հատուկ զինավարժարանում ոչնչացրել են 128 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման մեթոդով՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Ամեն օր պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող: