ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի նավթի ազգային ընկերության ներդրումների և բիզնեսի կենտրոնի տնօրեն Թալին Մանսուրյանին։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել մասնագիտական աշխատանքում բարձր դիրքի հասած հայազգի պաշտոնյային, ով ներկայումս շարունակում է իր արդյունավետ գործունեությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների շուրջ: