Մյանմայում ներքաղաքական ճգնաժամը խորանում է: Երկրի անվտանգության ուժերը, ճնշելով բողոքի զանգվածային ցույցերը, սպանել են առնվազն 38 ցուցարարի՝ փոխանցում է Euronews-ը:
Փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից հետո սա ամենաարյունալի օրն է Մյանմայում: Զոհերի մասին զեկուցել է Մյանմայում ՄԱԿ-ի բանագնացը: ՄԱԿ-ի մարդու իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ 18 մարդ մահացել էր կիրակի օրը: