Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
ԱԻՊԾ-ից հայտնում են՝ պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում: