Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: Հաշիվը 49-րդ րոպեին բացել է Սպինացոլան: Վերջինս նաև 60-րդ րոպեին դարձել է ինքնագոլի հեղինակ:
«Գայլերին» հաջողվել է հաղթանակ տոնել խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ: Աչքի է ընկել Դիավարան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, փոխարինվել է 67-րդ րոպեին՝ տեղը զիջելով Էլ-Շարավիին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 5-րդն է` վաստակած 47 միավորով: