«Զվարթնոցի» չվացուցակները հուշում են՝ առաջիկա թռիչքը դեպի Մոսկվա: Արդեն մեկ ամիս է Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մեկնելու համար պետք է հեռախոսում պարտադիր ներբեռնեն «Ճամփորդի՛ր առանց Քովիդ-19-ի» ծրագիրը: Թռիչքից 72 ժամ առաջ էլ թեստ հանձնեն: Ինքնաթիռ նստել կթույլատրվի միայն բացասական պատասխանի ու դրա QR կոդն ստանալու դեպքում:
Էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով: Մեկ այլ փոփոխությամբ էլ ընտանիքի յուրաքանչյուր անդամի թեստի արդյունքն առանձին սմարթֆոնում պահելու անհրաժեշտություն չի լինի:
Հեշտացված այս կարգը գործում է նաև Բելառուս մեկնելու դեպքում: Իսկ եթե ցանկանում եք ճամփորդել այլ երկրներ, անհրաժեշտ է, որպեսզի թեստի պատասխանը թարգմանված և տպագրված լինի ուղևորի ձեռքում: Ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 10-ը մասնավոր լաբորատորիա:
1. «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիա
2. «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիա
3. «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիա
4. «ԲԻՈՄԵԴ» լաբորատորիա
5. «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» լաբորատորիա
6. «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիա
7. «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիա
8. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ
9. «Սիրմեդ» ՍՊԸ
10. «ԴԻԱԳԵՆ ՊԼՅՈՒՍ ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ
Իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր է «Ճամփորդի՛ր առանց Քովիդ-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվի: