ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ այսօր հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մարուքյանը հանդիպման հստակ ժամ չի հայտնել, սակայն հաստատել է՝ հանդիպումը կայանալու է այսօր:
Վարչապետը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր՝ առաջիկա օրերին մտադիր է հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ վարչապետն առաջարկել է հանդիպել: