Ի՞նչ լծակ է խանգարում, եթե ինքն ունի որոշակի կապեր, թող լուծի այդ հարցը: Գիտեք, եղել է դեպք, երբ որևիցե պաշտոն չզբաղեցնող անձը կարողացել է լուծել հարց՝ որևիցե պաշտոնի չհավակնելով ՀՀ-ում: Խնդիր չկա, հայտարարել է, թող լուծի: Դա շատ պատասխանատու հայտարարություն է, և շատ ուրախ կլինեմ, որ գերիներն օր առաջ վերադառնան: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով «Լուրեր»-ի հարցին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե «իր՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց»:
Այսօր Արթուր Վանեցյանի հայտարարություններին անդրադարձել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը: