Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նոր համաշխարհային ջրհեղեղ է կանխատեսել կլիմայական փոփոխությունների պատճառով: Կաթոլիկ աշխարհի հովվապետի խոսքը մեջբերել է Daily Mail պարբերականը:
Ֆրանցիսկոս Պապի խոսքով՝ եթե տարբեր երկրների ղեկավարները չարձագանքեն տեղի ունեցածին, մասնավորապես՝ սառցաբեկորների հալչելուն և օդի ջերմաստիճանի փոփոխությանը, ապա աշխարհին աղետ է սպառնում: Նրա հավաստմամբ՝ համաշխարհային ջրհեղեղը տեղի կունենա, եթե աշխարհն ընթանա նույն ուղիով: