ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն առ այն, որ Վճռաբեկ դատարանի դատավորի անդամի երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչը, ըստ ԱԺ նախագահի, անհնար է դարձնում հարցի քննարկումը: Դահլիճում չէր նաև հիմնական զեկուցողը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Նշենք՝ այս նստաշրջանում խորհրդարանը պետք է Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեր: