Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության մասին հարցը: Առաջադրված թեկնածուները երեքն են՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը, Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը: Սամվել Գրիգորյանը, սակայն, առավոտյան ինքնաբացարկ է հայտնել՝ տեղեկացնելով, որ չի հավակնում ստանձնել այդ պաշտոնը:
«Առավոտյան անձամբ զրուցել եմ Գրիգորյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար: Պարոն Գրիգորյանը բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում հաշվի առնելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, որ անհրաժեշտ է այսօր կամ երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել բնականոն աշխատանքները, դրա համար էլ չի հավակնում ստանձնել թափուր պաշտոնը»,- նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: