«Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ լսումներն Արցախի խորհրդարանում մեկնարկեցին ակտիվ քննարկումներով: Առաջարկվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ:
Արամ Հարությունյան /Արցախի ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ-1.ԼՂՀ պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը: 2. Օրենքի երկրորդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ պաշտոնական լեզու. պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու: 3. Օրենքի չորրորդ հոդվածի երրորդ մասում հայոց լեզվի բառերից հետո կամ ռուսաց լեզվի բառերը:
Արամ Հարությունյանը, Մետաքսե Հակոբյանը և Գագիկ Բաղունցը վստահեցնում են՝ նախաձեռնությունը պահանջված է, քանի որ ռուսական կողմի հետ փաստաթղթաշրջանառությունը ռուսերեն է և դրանով խախտվում է գործող օրենքը: Ավելացնում են՝ դա չի նշանակում, թե ռուսերենն ու հայերենը միևնույն նշաձողի վրա են:
Մետաքսե Հակոբյան/ Արցախի ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ- Ընտրվելու է այն տարբերակը, որը որևէ կերպ ստվեր չի գցելու մեր պետականության, միանշանակ մեր լեզվի վրա:
Ագզային ժողովի առաջին գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանի գնահատմամբ՝ գործող օրենքը թույլ է տալիս կարգավորել համահեղինակների մտահոգությունը, ինչու՞ փոփոխել այն:
Աշոտ Սարգսյան/Արցախի ԱԺ առաջին գումարման պատգամավոր- Պարզ տալիս է, որ ռուսաց լեզուն կարելի է ազատորեն գործածել, իսկ պաշտոնական մակարդակի հասցնելու համար խնդրեմ՝ ԼՂՀ տարածքում գտնվող իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրի պետական մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների այստեղ մտովի կարող ենք ավելացնել խաղաղապահների, հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:
Արցախում լեզվի մասին օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն նաև գործադիրում: