Չի եղել որևէ դեպք, որ ինքը կամ իր գիտությամբ ՊԵԿ որևէ պաշտոնյա աշխատակիցներին հանձնարարել է գնալ վարչապետի հրավիրած հանրահավաքին: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Աշխատանքից հետո աշխատողները կգնան հանրահավաքին, թե չեն գնա՝ դա իրենց գործն է: Ամեն դեպքում իմ կողմից և որևէ ՊԵԿ պաշտոնյայի կողմից որևէ ցուցում կամ հորդոր չի եղել ոչ մեկին ցույցին մասնակցելու կամ չմասնակցելու»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը վստահություն հայտնեց, որ իր՝ հավաքին ներկա չլինելու դեպքում էլ ինքը խնդիրներ չէր ունենա:
«Ի՞նչ եք կարծում, ինչ-որ մեկը ինձ հանձնարարե՞լ է հավաքին ներկա գտնվել: Ո՛չ»,- նշեց պաշտոնյան: