Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևելյան Դոնբասում առաջնագիծ այցի շրջանակում այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ հույս ունենալով բոլոր հոռետեսներին համոզել, որ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ:
Ուկրաինան վերջերս է սկսել 41 մլն բնակչության պատվաստումները, երբ անցյալ ամիս ստացել էր AstraZeneca պատվաստանյութի առաջին 500 հազար խմբաքանակը՝ առաջնահերթություն տալով առողջապահության և ռազմական ոլորտների աշխատակիցներին:
Ուկրաինայի իշխանություններն առերեսվում են հոռետեսների մեծ բանակի հետ: Բնակչության 47 տոկոսը չի ցանկանում պատվաստվել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը չի ցանկանում օգտագործել ռուսական պատվաստանյութը, և Եվրամիությանը կոչ է արել ուղարկել AstraZeneca պատվաստանյութը: