Մեկնարկեց յոթերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: Ներկա է 69 պատգամավոր:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ երկրում ճգնաժամ է, որն ունի հանգուցալուծման անհրաժեշտություն, խորհրդարանական կառավարման երկրում էլ խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող: Պատգամավորը քաղաքական մեծամասնությանը կոչ արեց ռազմական դրությունը հանել, ինքնալուծարվել կամ վարչապետին անվստահություն հայտնել, որ ընտրություններ լինեն:
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներն առաջարկված են:
«Այդ թվում՝ նաև հրապարակավ առաջարկվել է ՀՀ վարչապետի կողմից: Բոլոր խորհրդարանականների համար առաջարկը քննարկելը բաց է: Մինչ այդ՝ հնչել են այլ խմբակցություններից առաջարկներ:
Կարելի է նստել, պայմանավորվել, հանգուցալուծումը գտնել»,- ասաց ԱԺ նախագահը: