2021 թ. փետրվարի 12-ին ԱՀ առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել առողջապահության ոլորտի փորձագետների հերթական խումբը, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքի և Մարտակերտի շրջանի բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ:
Այցելության նպատակը ուսումնասիրություններ կատարելն էր ու ըստ մասնագիտական ուղղությունների փորձագիտական գնահատականներ տալը:
Այցի արդյունքների հիման վրա բժիշկ-փորձագետները, ըստ մասնագիտությունների, գրավոր եզրակացություն են ներկայացրել ԱՀ առողջապահության նախարարություն: