Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում, և բոլորովին իրատեսական չէ կարծել, որ մինչև տարեվերջ աշխարհը պարտության կմատնի Քովիդ-19-ը: Նման կարծիք են հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
«Անցյալ շաբաթ կորոնավիրուսի վարակի դեպքերը վերջին յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ավելացել են: Թվերն աճել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում: Սա հիասթափեցնող է, սակայն անակնկալ չէ»,- նշել է ԱՀԿ տնօրենը: