Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի նախատեսվում է մարտական զենք տրամադրել ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չեն ստացել, փոփոխություններ չեն կատարվել:
Հիշեցնենք, որ հարցի առաջին ընթերցման քննարկման ժամանակ Գասպարյանը նշել էր, որ Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել աշխատակիցների կոնկրետ ցանկ, թե ովքեր իրավունք ունեն կրելու մարտական զենք՝ հավելելով, որ ՊԵԿ աշխատակիցները անցնելու են համապատասխան դասընթացներ ոստիկանության ակադեմիայում: