«Եվրատեսիլ-2021»-ը կանցկացվի կենդանի կատարմամբ, սակայն պատվիրակությունների կազմը, ինչպես նաև լրագրողների թիվը կկրճատվեն: Երաժշտական շոուին հանրության ներկայության որոշումը դեռևս չի կայացվել՝ հայտնել են մրցույթի կազմակերպիչները: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
«Փետրվարին հայտարարվել էր, որ ներկա պայմաններում «Եվրատեսիլ» երգի մրցույթը «նորմալ» ձևաչափով չի կարող կայանալ»,- նշվում է մրցույթի պաշտոնական կայքում: