Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ խիստ մտահոգված է Վրաստանում տիրող քաղաքական ճգնաժամով՝ փոխանցում է Euronews-ը:
Եվրոպացի բարձրաստիճան ղեկավարը Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին ընթրիքի է հրավիրել երկիր կատարած այցի ժամանակ՝ փորձելով միջնորդել Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում:
«Ես խիստ մտահոգված եմ Վրաստանում խորացող ներքաղաքական ճգնաժամով: Ներկա քաղաքական ճգնաժամն ու բևեռացումն այս բարդ տարածաշրջանում վտանգում է Վրաստանի՝ դժվարությամբ ձեռք բերված երիտասարդ ժողովրդավարությունը»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Եվրոպացի բարձրաստիճան ղեկավարը նշել է, որ Վրաստանում քաղաքական բևեռացումը պետք է դադարեցվի: Շառլ Միշելը կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և միասնաբար վերսկսել քաղաքական երկխոսությունը: