Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ պայմանավորված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակով: Այս մասին տեղեկացրել է գերմանական DPA գործակալությունը՝ հղում կատարելով իր բրյուսելյան դիվանագիտական աղբյուրներին:
Գործակալության աղբյուրները նշում են, որ համապատասխան իրավական ակտը գրավոր ձևով արդեն ընդունվել է և «շատ մոտ ժամանակ» կհրապարակվի Եվրամիության պաշտոնական ամսագրում: