ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նիստում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նշեց՝ նոյեմբերի 15-ի նրա հայտարարությունը ուներ հետևյալ կոնտեքստը՝ այսքան դիմացել ենք, ժամանակն է, մի՛ զսպվեք:
«Կարող է ձեր կոչը ոչ թե զսպվելու, այլ չզսպվելու կոչ էր: Ըստ իս՝ դուք տապալել եք ձեր առաքելությունը որպես ԲԴԽ նախագահ: Դուք անցել եք քաղաքականության գիծը: Բայց մի՛ վիրավորեք մեր բանականությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ մտածե՞լ եք արդյոք հրաժարականի մասին: Եթե չեք մտածել, արդյոք չե՞ք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:
«Շատ հստակ պատասխանեմ՝ ո՛չ, չեմ մտածել: Արդյոք ժամանա՞կն է, թե՞ ոչ: Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այդ ժամանակը»,- նշեց Վարդազարյանը: