Մարտի 2-ին դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվայի մշակույթի նախկին նախարար, ներկայում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դացե Մելբարդեի հետ:
Զրուցակիցների քննարկման հիմնական հարցն էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրը:
Ի թիվս՝ քննարկվել են նաև հայ ռազմագերիների անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձին, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման վերջում Դացե Մելբարդեն շնորհավորել է մարտի 1-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ընդգծելով՝ Լատվիան ԵՄ երկրներից երկրորդն է վավերացրել այն: