Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները արդյունավետ համագործակցության շնորհիվ օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր։
Արմավիրի մարզի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն, մանրացված-չորացված մարիխուանայի նմանվող զանգվածներ, նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ և այլն։
Բերման ենթարկվածների հայտնածով՝ դրանք թմրամիջոց են, որոնք, ըստ բացատրությունների՝ ձեռք էին բերել տարբեր կերպ, այդ թվում՝ տելեգրամ հավելվածի միջոցով։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։