Մոսկվան միանշանակ կարձագանքի Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ հավանական պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներն արդեն մարտի 2-ից կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ պայմանավորված Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակով:
«Միանշանակ արձագանք կլինի: Ոչ ոք չի չեղարկել դիվանագիտության կանոնները: Դիվանագիտության կանոններից մեկը փոխադարձություն է»,- նշել է Սերգեյ Լավրովը: