Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:
«Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ`դիմելով նրան տվյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Դա հատկապես զգայուն է, շատ մտահոգիչ է, երբ խոսքը վերաբերում է կանանց: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: