Միացյալ Նահանգները ծնկի կիջնի Իրանի ժողովրդի առաջ և ստիպված կլինի չեղարկել ճնշող պատժամիջոցները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Ռոհանիի հավաստմամբ՝ 2015-ի միջուկային գործարքն այնքան հզոր էր, որ ամբողջ աշխարհն էր փորձում կոտրել դրա մեջքը: Այս պարագայում Թրամփն էլ իրականացրեց հրեական պետության և տարածաշրջանի հակառակորդ որոշ երկրների քաղաքականությունը՝ 2018-ին դուրս գալով համաձայնագրից:
Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը չորս անգամ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումները սխալ են և անարդյունավետ: Ըստ Իրանի ղեկավարի՝ սա մեծ ձեռքբերում է: Նրանք, ովքեր Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, լիովին գիտակցում են, որ պատժամիջոցներն ու ճնշումները ոչ մի արդյունք չեն տվել: