ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք սոցիալական ոլորտի վերաբերյալ հարցերի պարզաբանման կարիք՝
-
Սոցիալական աջակցության գործող ծրագրեր
-
Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր
-
Կենսաթոշակներին, նպաստներին առնչվող հարցեր
-
Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող հարցեր
-
Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։
Զանգերի կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9։00-21:00-ը»,- ասված է հայտարարության մեջ: