Խորհրդարանը փակ նիստում քննարկում է մի խումբ պատգամավորների հեղինակած «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Նշենք՝ ավելի վաղ պատգամավորները քվեարկությամբ հաստատել էին հայտարարության նախագիծը փակ ռեժիմով քննարկելու հարցը: