Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորագրած եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում:
Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց Ստեփանակերտից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հակառակ ուղղությամբ: