Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև նրանց համակիրները բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մատույցներում՝ պահանջելով ազատ արձակել «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային: Այս մասին այսօր հայտարարել են վրացական լրատվամիջոցները:
«Այսօրվա ակցիայի կարգախոսն է՝ «Լսել ժողովրդի ձայնը»: Պատգամավորները պետք է անհարմարություն զգան՝ խորհրդարան մուտք գործել ոտքով, առանց ավտոմեքենայի և լսեն, թե ինչ է իրենց մասին մտածում ժողովուրդը»,- լրագրողներին ասել է «Ազգային շարժում» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիորգի Բարամիձեն: