ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակներյի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները նախապես ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի շրջանում. Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Վարնկաթաղ, և Մոխրաթաղ համայնքներից հայտնաբերվել են հրթիռակասետային և ավիացիոն ռումբեր, թնդանոթի արկեր: Օրվա ընթացքում դրանք կոչնչացվեն: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:
Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: