«Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվեց:
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ: Ի դեպ, Արմեն Գևորգյանը դատական նիստին ներկա չէր:
Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը ներկա չէ վատառողջ լինելու պատճառով: Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալը ջերմում է և արդեն կորոնավիրուսի թեստ է հանձնել: Պաշտպանը, սակայն, բժշկական զննության մասին փաստաթուղթ չներկայացրեց:
Աննա Դանիբեկյանը հորդորեց Արմեն Գևորգյանի հետ վերջին օրերին շփված Էրիկ Ալեքսանյանին նույնպես կորոնավիրուսի թեստ հանձնել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին՝ ժամը 13.00-ին: