Խորհրդարանի լուծարման դեպքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ պատրաստ են այդ մասին հայտարարություն կամ հուշագիր ստորագրել և գնալ արտահերթ ընտրությունների:
Պատգամավորը նշեց, որ այդ հարցով քննարկման առաջարկը խմբակցությունը դեռևս չի ստացել: