Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Հասան Մոնթազեր Թորբաթին հայտարարել է, որ Իրանից գազի արտահանումը 100 տոկոս աճ է արձանագրել: ԻՌՆԱ գործակալության հետ հարցազրույցում պաշտոնյան ասել է. «2013 թ. 9 մլրդ խորանարդ մետրից ընթացիկ տարում հասել է 18 մլրդ խորանարդ մետրի»: Նշելով, որ որպես հիմնական պայմանագրեր ընթացքի մեջ են իրանական գազի Թուրքիա և Իրաք արտահանման պայմանագրերը, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է. «Արտահանումը դեպի Ադրբեջան և Հայաստան նույնպես շարունակվում է»:
Թորբաթին նշել է, որ տարբեր ճանապարհներ կան դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման համար: Նա ասել է. «Թուրքիայից բացի, խոսվում է նաև Իրաքից ու Սիրիայից անցնող իսլամական գազամուղի մասին, անգամ Ադրբեջանից է հնարավոր, սակայն Իրանի գազը Եվրոպա արտահանելու ամենահավանական ճանապարհը Թուրքիայից է, և այդ ճանապարհն առաջնահերթ է»:
Թորբաթին նշել է, որ Իրանից գազի ներկրումը շահավետ է Եվրոպայի համար: Անդրադառնալով փաստին, որ Իրանը գազի պաշարներով երկրորդ խոշոր երկիրն է աշխարհում, Թորբաթին ասել է. «Եվրոպան կարող է Իրանը դիտել որպես գազ ապահովող վստահելի և կայուն երկրի»: