Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել է հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք՝ իմ, ձեր, բոլորի առաջարկները: Ես համաձայնություն եմ տվել և ենթադրում եմ՝ վաղը կհանդիպենք: Երբ կհանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները, և ինչ եզրահանգում կլինի՝ կիմանաք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երկիրն էս վիճակից հանելու համար ես պատրաստ եմ փոխզիջումների, ես գնում եմ այդ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ ինչ կլինի, ես ձեզ կտեղեկացնեմ»,- տեղեկացրեց Մարուքյանը
Մարուքյանը նաև պնդեց, որ պահանջում է, որ վարչապետը հրապարակի ապացույց իր այն խոսքերի, թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարում է Սերժ Սարգսյանի հրամանը:
«Ես որպես ՀՀ քաղաքացի ապացույցներ եմ պահանջում վարչապետից, որ հրապարակի այդ ապացույցները»,- ասաց Մարուքյանը: