Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե ՊԵԿ-ի ղեկավարությունը հրահանգել է բոլոր աշխատակիցներին ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ կարևորելով բացառապես ներկա ստանալը` ապատեղեկատվություն է և բացարձակ սուտ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը:
«Այս առնչությամբ, ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառման ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել:
Այս թեմայով շահարկումներն անտեղի են: Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ անհիմն շահարկումներից, չտարածել չստուգված տեղեկություններ և փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում»,- ասվում է ՊԵԿ պարզաբանման մեջ: