Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են:
Գեղարքունիքի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա: