Մարտի 1-ից Ռուսաստանը թանկացրել է ցորենի մաքսատուրքերը, իսկ Վրաստանը կտեղափոխվի այլընտրանքային շուկաներ՝ գրում է aliq-ը:
Վրաստանի ցորենի և ալյուրի արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ «Գինը չի բարձրացել, ռուսականն այս պահին պարզապես փոխարինվել է որոշակի քանակությամբ ղազախական ցորենով, և որոշակի քանակություն, հավանաբար, կփոխարինվի ուկրաինական ցորենով, գուցե նույնիսկ ռումինականով»:
Նրա խոսքով՝ Վրաստանը ցորենի երկամսյա պաշար ունի, իսկ պետությունը սուբսիդավորում է, որպեսզի երկրում հացը չթանկանա: Նա նաև նշել է, որ եթե որոշակի քանակությամբ ցորեն չսուբսիդավորվի, հացը կթանկանա: