Երևանի Բաղրամյան պողոտայում ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Ելույթով հանդես եկավ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա հայտարարեց, որ այսօր բեկումնային օր է, ժողովուրդը և բանակը միասնական են:
«Մեր պայքարը նրա համար չէ, որ մենք ուզում ենք վատ ղեկավարին փոխարինել լավ ղեկավարով: Ո՛չ: Մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը թշնամիներն են նվաճել մեր սխալների պատճառով»,- ընդգծեց Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին, որ ունի եռօրյա ժամկետ՝ որոշում կայացնելու համար: «Նախագահն ամուր է կանգնած, բայց նրա ամրությունը նաև մեր ամրությունից է կախված: Հետո հարցը գնալու է ՍԴ, մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն պաշտպանի մեր հանրության շահերը: Մենք պետք է ապահովենք բոլոր կառույցների մեջքը»,- ընդգծեց ընդդիմության վարչապետի թեկնածուն: