2008-ի մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր՝ 13 տարի անց, Մարտի 1-ի սցենարի հնարավոր կրկնությանը:
«Մեր կողմից բախումները բացառվում են: Մենք այդ վիշտը տեսել ենք, ցավը տեսել ենք, ինչի՞ համար պետք է բախումներ անենք: Ես իմ թշնամուն չեմ ցանկանա: Այլևս «Մարտի 1» չի լինելու: Թող մեր երեխաներով վերջանա Մարտի 1-ը, ու թող այս ընդդիմությունը հասկանա, որ մենք բախումների չենք գնա»,- ասաց Սարգիս Քլոյանը: