«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին։
«Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։ Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են»,- ասված է «Քաղաքացու որոշում» կուսակցության Ֆեյսբուքի գրառման մեջ: