«Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խումբը Մատենադարանի դիմաց այսօր համերգ-հավաք է կազմակերպել՝ ի հիշատակ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված տղաների:
Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ 2008-ի մարտի 1-ից հետո մեր երկրում այլևս քաղաքական շարժառիթներով զոհեր ու վիրավորներ պետք է չլինեն: Այսօր խաղաղ հավաք իրականացնելով ու զոհվածների հիշատակը հարգելով՝ նրանք օրինակ են ծառայում մյուս քաղաքական ուժերին, իսկ Հայաստանի քաղաքացիներին կոչ են անում հեռու մնալ այս օրերին տարատեսակ սադրանքներից ու փորձանքներից։
Նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ էլ, անկախ երկրում ստեղծված իրավիճակից, պետք է արտահերթ ընտրություններ անցկացնելու շտապողականություն չցուցաբերել: