ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:
«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- գրված է հայտարարությունում: