Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ը` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է: