ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մամուլում տարածվող տեղեկատվությանը, թե իշխանությունը մարդկանց մարզերից ստիպողաբար բերում է հանրահավաքին մասնակցելու:
Սարգսյանը նշեց, որ երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս՝ այսօր:
«Հայտարարել ենք, որ հավաքվելու ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակի միջոցառման Հանրապետության հրապարակում, որին հետևելու է նաև երթ, և մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել և մարզերից կազմակերպվում, ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան»,- նշեց Սարգսյանը՝ նշելով, որ այն տեսանյութերը, որոնք տարածվում են համացանցում, կեղծ են: