Արցախի իշխանությունները անհանգստությամբ հետևում են Մայր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին՝ ազգանպաստ և պետականամետ լուծում ակնկալելով:
Այս մասին «
Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը: