Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները նախագահի աշխատակազմ են ուղարկվել փետրվարի 28-ի երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ մարտի 1-ին, հայտարարել է Արմեն Սարգսյանի աշխատակազմը:
Նաև կարծիք հայտնել, որ նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստը շահարկվում է:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ:
Նախագահ Սարգսյանը հրամանագրի նախագծի մասին իր դիրքորոշումը կհայտնի օրենսդրությամբ սահմանված ժամկետում: