Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զեկույցում նշել է, որ Հյուսիսային Կորեային ուրանի հարստացման հարցում կասկածելու հիմքեր կան: Հարստացված ուրանի արտադրության նշաններ են հայտնաբերվել հյուսիսկորեական Կանգսոն քաղաքում: Այս մասին հայտնում է lenta-ն:
Գործակալության տնօրենը հաստատել է իր կասկածները՝ պարզաբանելով, որ ստուգված այլ վայրերում, մասնավորապես՝ Յոնգբիոնի տարածքում, նման նշաններ չկան: ԿԺԴՀ-ի նախկինում փակված մի շարք միջուկային օբյեկտներ էլ դեռ չեն գործում: