Թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն է առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսիին կանչել են արտգործնախարարություն և փոխանցել բողոքի նոտա: Պատճառը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարությունն է, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության մի խումբ անդամներ՝ հայտնում է ermenihaber-ը:
Իրանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Սոյլուի նման հայտարարությունը և դատապարտել այն։
Ավելի վաղ Անկարայում էլ Իրանի դեսպան Մոհամմեդ Ֆերազմենդին էին կանչել Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում թուրքական բանակի հարձակումների վերաբերյալ Բաղդադում Իրանի դեսպանի արած հայտարարության համար: Թուրքիայի ԱԳՆ-ում ասել էին, որ «դեսպան Իրեջոմ Մասջիդին վերջին մարդն է, որը կարող է սովորեցնել Թուրքիային՝ հարգել Իրաքի սահմանները»: